Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հուլիս / 2024 : 14-52

2025 թվականին կանցկացվեն Օլիմպիական առաջին կիբերսպորտային խաղերը

Միջազգային օլիմպիական կոմիտեի Փարիզում կայացած 142-րդ նստաշրջանի ընդացքում կոմիտեի անդամները հավանության են արժանացրել Օլիմպիական կիբերսպորտային խաղերի (Olympic Esports Games) ստեղծման գաղափարին։ Դրա ընդունման օրը պաշտոնապես հայտարարվել է հուլիսի 23-ը։ ՄՕԿ-ի որոշումից հետո «անմիջապես կսկսվեն առաջին օլիմպիական eSports խաղերի մայրաքաղաքը, վայրը և ճշգրիտ ժամանակը, ծրագրում ընդգրկվելիք նախագծերը, մասնակիցների որակավորման գործընթացը և այլ մանրամասներ որոշելու աշխատանքները»:Կիբերսպորտի առաջին օլիմպիական խաղերը պլանավորվում է անցկացնել 2025 թվականին՝ Սաուդյան Արաբիայում։
ՄՕԿ-ը վստահ է, որ Օլիմպիական eSports խաղերի ստեղծման հաստատումը պատմական պահ կարելի է համարել։«Սա իրապես նոր դարաշրջանի սկիզբ է ՄՕԿ-ի համար: ՄՕԿ-ի նիստի մասնակիցների կողմից Օլիմպիական eSports խաղերի ստեղծման հաստատումով մենք սկսում են քայլել դեպի թվային հեղափոխություն»- նշել է նախագահ Թոմաս Բախը։
Դիտվել է 1681անգամ
Վերջին լուրեր