Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Սեպտեմբեր / 2024 : 21-51

Ռոնալդուն դարձել է պատմության առաջին մարդը, ով սոցիալական ցանցերում հասել է 1 մլրդ հետևորդի

Լեգենդար ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ով սոցցանցերում ունի 1 մլրդ հետևորդ։

«Մենք կերտեցինք պատմություն՝ 1 միլիարդ հետևորդ: Սա ավելին է, քան ուղղակի թիվ, այն վկայում է մեր ընդհանուր կրքի, նպատակների և ֆուտբոլի հանդեպ ունեցած սիրո մասին: Մադեյրայի փողոցներից մինչև անգամ աշխարհի ամենամեծ ասպարեզները, ես միշտ խաղացել եմ իմ ընտանիքի և Ձեզ համար, իսկ հիմա մենք արդեն մեկ միլիարդ ենք»,- իր instagram-յան հրապարակման մեջ գրել է Ռոնալդուն։

Դեռ օգոստոսի 21-ին Ռոնալդուն բացել էր իր YouTube-յան ալիքը և գրեթե անմիջապես մի քանի ռեկորդ սահմանել։ Հարթակի բացումից 20 րոպե հետո, ֆուտբոլիստին հետևում էր արդեն իսկ 100 հազար բաժանորդ։ Ռոնալդուի ալիքը հավաքեց 1 միլիոն բաժանորդ ավելի արագ, քան մյուսները. նրանից պահանջվեց ընդամենը 90 րոպե:
Դիտվել է 2586անգամ
Վերջին լուրեր