30 / Սեպտեմբեր / 2024 : 19-42
Մարկ Ցուկերբերգը դարձել է աշխարհում չորրորդ ամենահարուստ մարդը՝ ավելի քան 200 մլրդ դոլար կարողությամբ
Մարկ Ցուկերբերգի Meta Platforms-ի բաժնետոմսերի ռեկորդային բարձր գինը գրեթե վեց անգամ ավելացրել է Ցուկերբերգի կարողությունը՝ հասցնելով այն 201 միլիարդ դոլարի: Ցուկերբերգի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 200 միլիարդ դոլարը, ինչի շնորհիվ նա աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում բարձրացել է չորրորդ տեղ։ Ներկայումս Meta-ի հիմնադիրը զիջում է միայն Իլոն Մասկին, Ջեֆ Բեզոսին և Բեռնարդ Առնոյին։2022 թվականից Meta-ն աշխատանքից ազատել է տասնյակ հազարավոր աշխատակիցների՝ 25%-ով կրճատելով իր աշխատուժը։ Բացի այդ, Meta-ն նախատեսում է դառնալ արհեստական բանականության ոլորտում առաջատարներից մեկը՝ զգալի միջոցներ ծախսելով տվյալների մշակման նոր կենտրոնների և հաշվողական հզորությունների կառուցման վրա։2024-ին մի շարք այլ տեխնոլոգիական հսկաների հաջողվել է ավելացնել իրենց կարողությունը, ինրպես Nvidia-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, ով կրկնապատկել է իր կարողությունը՝ հասնելով 106․2 միլիարդ դոլարի: Ցուկերբերգի իմիջը նույնպես 2022-ից հետո կտրուկ փոխվել է: Նա սկսել է զբաղվել մի շարք սպորտաձևերով, ներառյալ խառը մարտարվեստները և վեյքսերֆինգը: Ցուկերբերգը մտադիր է հեռու մնալ քաղաքականությունից՝ չնայած սոցիալական արդարության, անհավասարության և միգրացիոն խնդիրների վերաբերյալ իր վաղ հայտարարություններին:
Դիտվել է
4016անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
05 / Ապրիլ / 2020
Փրկություն տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը
Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։
Եթե ծրագիրը իմ մոտից միացած...
06 / Ապրիլ / 2020
Hi tech-ի տիրակալները . ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարները
Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ներդրումային ոլորտից հետո ամենաշատ ներկայացուցիչներն ունի տեխնոլոգիական ոլորտը։ Ցուցակի...