Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Նոյեմբեր / 2024 : 21-42

Ամփոփվեց «Ստեղծի՛ր նոր պատմություն» լայնածավալ արշավը

Նոյեմբերի 14-ին, Նկարիչների միությունում ամփոփվեց TeensLIVE-ի հերթական մարդակենտրոն նախագիծը՝ «Ստեղծի՛ր նոր պատմություն» լայնածավալ արշավը, որն իրականություն դարձավ UNESCO-ի և UNAIDS-ի համատեղ աջակցությամբ։

Ծրագիրն ուղղված էր 16-25 տարեկան երիտասարդ տղամարդկանց և պատանիներին, նպատակն էր պայքարել գենդերային վնասակար կարծրատիպերի դեմ և կանխարգելել բռնությունն ու հարակից արատավոր երևույթները։
Teens Live-ի ղեկավար և համակարգող Արուսիկ Մկրտչյանը նշում է, որ արշավի շրջանակներում նաև ցույց են տվել տղամարդու վարվելակերպի առողջ և անառողջ մոտեցումները, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս համեմատելու և վերլուծելու օրինակ ունենալ։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը անդրադառնալով ծրագրին՝ նշեց.

-Կարծում եմ այս ծրագրում հետաքրքրականն այն է, որ մենք խոսում ենք տղամարդկանց վարվելակերպի մասին և շփվում ու աշխատում ենք հենց տղամարդկանց հետ։ Ծրագիրն իրականացվել է UNESCO-ի և UNAIDS-ի հետ համատեղ։

Երիտասարդների խմբերի հետ քննարկվել են տղամարդկանց պահելաձևը և ավանդական վարվելակերպը կանանց հետ, որպեսզի հասկանանք, ինչն է անհրաժեշտ փոխել կանանց և աղջիկների անվտանգությունը ապահովելու համար։

Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք աշխատել երիտասարդ տղաների հետ՝ նրանց դրական առնականությունը ձևավորելու համար, որպեսզի և՛ կանայք, և՛ տղամարդիկ ունենան հավասար իրավունքներ և հարգեն միմյանց։
Արշավի շրջանակներում տեղեկատվական հոդվածների, կոմիքսների և հայտնի ինֆլյուենսերների հետ տեսանյութերի օգնությամբ լսարանը ինֆորմացվում էր դրական առնականության մասին, մասնավորապես, որ ուժեղ տղամարդն էլ կարող է ունենալ հույզեր, լինել հոգատար և աջակցող, չլինել բռնարար։

Արշավի կարևոր բաղադրիչ է եղել նաև առնականության թվային հարցաշարի ներդրումը, որը կոչված է մարտահրավեր նետել առնականության ավանդական տեսակետներին և խթանել առողջ վերաբերմունքը գենդերային հավասարությանը և միջանձնային հարաբերություններին։

Հարցաշարը լրացրել է մոտ 1900 երիտասարդ, ովքեր առնականության մասին պատկերացումների արժեքավոր տեղեկություններ են տրամադրել: Արդյունքները ցույց են տվել վարքագծի բացասական գծերից հրաժարվելու օրինաչափություն: Փոխարենը մասնակիցները նախընտրում էին այնպիսի հատկություններ, ինչպիսիք են հուզական ինտելեկտը, հոգատարությունը, նվիրվածությունը և բռնությունից զերծ լինելը:

«Ես շատ ուրախ եմ, որ այս նախագծում կարողացանք ներգրավել 16-25 տարեկան պատանիների և երիտասարդ տղամարդկանց՝ կարողանալով ոչ միայն բարձրաձայնել խնդրի մասին, այլ նաև նրանց դարձնել դրական փոփոխությունների գործակալներ։ Մասնակիցները կոչ անելով մնացյալին՝ տարածում են մեր հիմնական ասելիքը, որ բռնությունը նորմալ չէ և ոչ էլ միջոց է որևէ խնդրի լուծման համար»,- նշեց UNAIDS-ի գենդերային և երիտասարդության հարցերով պատասխանատու Ելենա Կիրյուշինան՝ անդրադառնալով թվային հարցաշարի ներդրմանը:
Թվային հարթակներում արշավը հավաքել է 840.000 դիտում։

Միջոցառման ավարտին մասնակիցները Ալիս Ազատյանի օգնությամբ և միահամուռ ուժերով ստեղծեցին կոլաժ, որը խորհրդանշում է միասնականության կարևորությունը։
Դիտվել է 2482անգամ
Վերջին լուրեր