Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հոկտեմբեր / 2025 : 18-25

Բեզոսը տեսնում է ապագան տիեզերքում, Գեյթսը՝ Երկրի վրա․ որտե՞ղ կապրեն մարդիկ 2045-ին

Amazon-ի և Blue Origin-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ելույթ ունենալով «Իտալիայի տեխնոլոգիական շաբաթ 2025»-ի ընթացքում, նշել է, որ չի հասկանում, թե ինչպես կարող են մարդիկ հուսահատ լինել տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում։ Նրա խոսքով՝ նորարարությունները միշտ էլ բերել են մարդկության բարեկեցության աճի։

«Երբ հորինվեց արորը, մարդկությունը դարձավ ավելի հարուստ։ Այդ օրինաչափությունը շարունակվում է և այսօր», – ընդգծել է Բեզոսը։

Նրա համոզմամբ՝ տեխնոլոգիաները շարունակելու են ընդլայնել մարդկանց հնարավորությունները և բարձրացնել կյանքի որակը։ Բեզոսը նաև կարծում է, որ ապագայում՝ մոտ 2045 թվականին, մարդիկ ստիպված չեն լինի ամբողջովին նվիրվել աշխատանքին, քանի որ ռոբոտները կկատարեն այդ գործերը նրանց փոխարեն։ Մարդկությունը, նրա տեսլականով, ավելի շատ կզբաղվի տիեզերքի հետազոտությամբ և կսկսի ապրել այլ մոլորակների վրա։

«Առաջիկա տասնամյակների ընթացքում տիեզերքում կապրեն միլիոնավոր մարդիկ։ Եթե պետք լինի աշխատանք կատարել Լուսնի կամ այլ վայրի վրա, դա կվստահենք ռոբոտներին․ դա կլինի ավելի արդյունավետ», – ասել է նա։

Բեզոսի հետ համանման տեսակետ ունեն նաև OpenAI-ի տնօրեն Սեմ Ալթմանն ու Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքը։ Ալթմանի խոսքով՝ մոտակա տասնամյակում մարդիկ տիեզերքում կունենան նոր և բարձր վարձատրվող մասնագիտություններ։ Նա նույնիսկ նշել է, որ նախանձում է երիտասարդներին, ովքեր ապրելու են այդ ժամանակաշրջանում։ Իսկ Մասքը, SpaceX-ի հիմնադիրն ու ղեկավարն, ասել է, որ առաջին մարդիկ Մարսում կհայտնվեն արդեն 2028 թվականին՝ իր ընկերության հրթիռների գործարկումից հետո։

Միաժամանակ Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը միլիարդատերերի այս տիեզերական էյֆորիայի կողմնակից չէ։ Նա պնդում է, որ մարդկությունը դեռ շատ անելիքներ ունի հենց Երկրի վրա, և ռեսուրսները պետք է ուղղվեն մեր մոլորակի խնդիրների լուծմանը։
Դիտվել է 1804անգամ
Վերջին լուրեր