Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Ապրիլ / 2026 : 18-00

Բիզնեսի զարգացումը Լոռու մարզում. Հայէկոնոմբանկը մասնակցել է ՀԲՄ համաժողովին

Հայէկոնոմբանկը Վանաձորում մասնակցեց Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով մարզային համաժողովին: Ապրիլի 3-ին տեղի ունեցած համաժողովի նպատակն էր ներկայացնել բիզնեսի ֆինանսավորման գործիքները՝ միավորելով բանկային համակարգի, պետական կառույցների և բիզնես համայնքի ներկայացուցիչներին։

Համաժողովը մեկնարկեց «Բանկերը և բիզնեսը Վանաձորում» էքսպոյով, որի շրջանակում Հայէկոնոմբանկը ներկայացրեց իր ՓՄՁ քաղաքականությունը և ոլորտին առաջարկվող ֆինանսական գործիքները, ինչպես նաև մանրածախ բիզնեսին վերաբերող հարակից այլ բանկային պրոդուկտներ: Էքսպոյին հաջորդած պանելային քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց ֆինանսավորման հասանելիության բարելավմանը և բիզնեսի զարգացման հնարավորություններին, այդ թվում նաև պետական աջակցության և միջազգային ծրագրերի շրջանակում:

Լոռու մարզում Հայէկոնոմբանկի ՓՄՁ ֆինանսավորումը հիմնականում ուղղված է տեքստիլ արդյունաբերությանը, վերականգնվող էներգետիկային և էներգախնայողությանը, զբոսաշրջային ոլորտին, այդ թվում՝ հյուրանոցային տնտեսություններին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտին:

Համաժողովի շրջանակում ներկայացվեց Հայէկոնոմբանկի վարկավորմամբ ընդլայնված Հայաստանի խոշորագույն կարի ֆաբրիկայի՝ «Գլորիայի» հաջողության պատմությունը: Հայէկոնոմբանկի հետ երկարամյա գործընկերությունը թույլ է տվել 2500 աշխատող ունեցող գործարանին արդիականացնել սարքավորումները և մեծացնել թողունակությունը:

Հայէկոնոմբանկը կարևորում է մարզերում բիզնես հնարավորությունների բացահայտմանը նվիրված նմանօրինակ միջոցառումները՝ նշելով, որ Լոռու մարզում անցկացված համաժողովը նոր գործընկերությունների հարթակ դարձավ:

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկըվերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտվել է 1915անգամ
Վերջին լուրեր