07 / Ապրիլ / 2026 : 18-00
Բիզնեսի զարգացումը Լոռու մարզում. Հայէկոնոմբանկը մասնակցել է ՀԲՄ համաժողովին
Հայէկոնոմբանկը Վանաձորում մասնակցեց Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով մարզային համաժողովին: Ապրիլի 3-ին տեղի ունեցած համաժողովի նպատակն էր ներկայացնել բիզնեսի ֆինանսավորման գործիքները՝ միավորելով բանկային համակարգի, պետական կառույցների և բիզնես համայնքի ներկայացուցիչներին։
Համաժողովը մեկնարկեց «Բանկերը և բիզնեսը Վանաձորում» էքսպոյով, որի շրջանակում Հայէկոնոմբանկը ներկայացրեց իր ՓՄՁ քաղաքականությունը և ոլորտին առաջարկվող ֆինանսական գործիքները, ինչպես նաև մանրածախ բիզնեսին վերաբերող հարակից այլ բանկային պրոդուկտներ: Էքսպոյին հաջորդած պանելային քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց ֆինանսավորման հասանելիության բարելավմանը և բիզնեսի զարգացման հնարավորություններին, այդ թվում նաև պետական աջակցության և միջազգային ծրագրերի շրջանակում:
Լոռու մարզում Հայէկոնոմբանկի ՓՄՁ ֆինանսավորումը հիմնականում ուղղված է տեքստիլ արդյունաբերությանը, վերականգնվող էներգետիկային և էներգախնայողությանը, զբոսաշրջային ոլորտին, այդ թվում՝ հյուրանոցային տնտեսություններին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտին:
Համաժողովի շրջանակում ներկայացվեց Հայէկոնոմբանկի վարկավորմամբ ընդլայնված Հայաստանի խոշորագույն կարի ֆաբրիկայի՝ «Գլորիայի» հաջողության պատմությունը: Հայէկոնոմբանկի հետ երկարամյա գործընկերությունը թույլ է տվել 2500 աշխատող ունեցող գործարանին արդիականացնել սարքավորումները և մեծացնել թողունակությունը:
Հայէկոնոմբանկը կարևորում է մարզերում բիզնես հնարավորությունների բացահայտմանը նվիրված նմանօրինակ միջոցառումները՝ նշելով, որ Լոռու մարզում անցկացված համաժողովը նոր գործընկերությունների հարթակ դարձավ:
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտվել է
265անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
21 / Փետրվար / 2020
ՊԵԿ-ը սննկացնում է փոքր հյուրանոցներին
2018թ. հուլիսի մեկից ուժի մեջ մտած և մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը գործող հարկային օրենսգրքի 258 հոդվածը իսկական պատուհաս է դարձել շրջանառության հարկով աշխատող հյուրանոցների համար, որովհետև ըստ այդ...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
22 / Հունվար / 2020
Մեզ համար նպատակային է աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով. Վարդան Վահանյան
Բիզնես Ելակետ հաղորդաշարի հյուրը ARARAT GROUP USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյանն է։
2016 թվականին պաշտոնապես բացվեց ARARAT GROUP ջրերի գործարանը՝ Արտաշատ քաղաքում: Մինչ բացումը շուրջ 12 տարի...
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
21 / Հունվար / 2020
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրը գյուղատնտես Դավիթ Դավթյանն է
Գյուղատնտեսությունն այսօր աղետալի վիճակում է։ Տասնյակ տարիների անգործության սխալ, սխալ գործունեության արդյունքները, ամեն ինչ թվերով է երևում։ Հողագործության ոլորտում ըստ պաշտոնական թվերի ...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...


