16 / Մայիս / 2026 : 17-02
Ոսկեզօծ պատյան, Walmart-ի «միջուկ» և լռեցված մեկնաբանություններ. Թրամփի սմարթֆոնը վերջապես առաքվում է
Գրեթե մեկ տարի տևած սպասումից, բազմաթիվ կասկածներից և իրավական ձևակերպումների խորհրդավոր փոփոխություններից հետո Trump Mobile ընկերությունը հայտարարել է, որ արդեն այս շաբաթ կսկսի ոսկեզօծ Trump Phone սմարթֆոնների պաշտոնական առաքումը։ Այս լուրը հաջորդեց ընկերության կայքում հայտնված այն թարմացմանը, որով մատակարարումները որակվում էին որպես «պայմաններից կախված», ինչն էլ ավելի էր մեծացրել գնորդների անհանգստությունը 100 դոլար կանխավճարով ձևակերպված նախապատվերների ճակատագրի վերաբերյալ։Trump Mobile T1 պաշտոնական անվանումը կրող և 499 դոլար արժողությամբ այս սմարթֆոնը, սակայն, զգալիորեն տարբերվում է այն շքեղ պատկերից, որը սկզբում ներկայացնում էր Trump Organization-ը։ Ինչպես նշում է CNN-ը, իր արտաքին տեսքով սարքը չափազանց հիշեցնում է չինական արտադրության այն բյուջետային հեռախոսները, որոնք Walmart սուպերմարկետների ցանցում վաճառվում են 200 դոլարից պակաս գնով։ Պարզվել է նաև, որ իրական սարքն ունենալու է ավելի փոքր էկրան և հիշողության ավելի սահմանափակ ծավալ, քան հայտարարված էր նախապես, թեև Դոնալդ Թրամփին բնորոշ բրենդային ոճն ու աչքի ընկնող ոսկեգույն երանգը սմարթֆոնի վրա պահպանվել են։
Մինչ այս շրջադարձը, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել նախնական պատվերի պայմանագրի ուշագրավ փոփոխությունը։ Ընկերությունն իրավական ձևակերպումների մեջ ավելացրել էր կետեր, համաձայն որոնց՝ «չի երաշխավորում սարքի արտադրությունը կամ գնման համար հասանելի լինելը»։ Ըստ էության, օգտատերերի վճարած կանխավճարը նրանց տրամադրում էր միայն «պայմանական հնարավորություն»՝ ձեռք բերելու հեռախոսն այն դեպքում, եթե Trump Mobile-ն ընդհանրապես որոշեր այն շուկա հանել։ Այս կասկածելի լռությունից և կես տարվա բացակայությունից հետո ընկերությունը սոցիալական ցանցերում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նախապատվեր կատարած գնորդները կստանան թարմացված տեղեկատվությամբ նամակներ, իսկ առաքումները մեկնարկում են անհապաղ։ Հատկանշական է, որ այս լավատեսական հրապարակումների ներքո մեկնաբանություններ թողնելու ֆունկցիան ամբողջությամբ անջատված է եղել։
Անդրադառնալով մատակարարումների ձգձգմանը, որոնք սկզբնապես նախատեսված էին դեռևս անցյալ տարվա օգոստոսին, ընկերության ղեկավարությունը պատճառաբանել է տեխնոլոգիական բարդություններով։ Trump Mobile-ի գլխավոր տնօրեն Փեթ Օ’Բրայենը CNN-ի հետ զրույցում ընդգծել է, որ տեխնոլոգիական բիզնեսը շատ հաճախ ավելի բարդ է, քան թվում է կողքից, քանի որ բոլոր բաղադրիչները պետք է անցնեն որակի խիստ ստուգում։ Նրա խոսքով՝ արտադրանքի նկատմամբ պահանջարկը եղել է չափազանց բարձր, և ընկերությունը մտադիր է ամբողջությամբ փակել կուտակված պատվերների շղթան առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Դիտվել է
1401անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
05 / Ապրիլ / 2020
Փրկություն տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը
Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։
Եթե ծրագիրը իմ մոտից միացած...
06 / Ապրիլ / 2020
Hi tech-ի տիրակալները . ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարները
Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ներդրումային ոլորտից հետո ամենաշատ ներկայացուցիչներն ունի տեխնոլոգիական ոլորտը։ Ցուցակի...


