22 / Մայիս / 2026 : 21-02
SpaceX-ի IPO-ն Իլոն Մասկին կդարձնի տրիլիոնատեր
Իլոն Մասկի տիեզերական հսկան՝ SpaceX-ը, պաշտոնապես պատրաստվում է ֆոնդային շուկայի պատմության ամենախոշոր և սպասված իրադարձություններից մեկին։ Ինչպես հայտնում է The Guardian-ը, ընկերությունն արդեն հրապարակել է իր ներդրումային տեղեկագիրը (prospectus) և թիրախավորում է հունիսի 12-ին Nasdaq բորսայում իր դեբյուտը՝ SPCX տիկերի ներքո։Ապրիլին ներկայացված գաղտնի հայտից հետո, ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) սպասվածից շատ ավելի արագ է ավարտել ստուգումները, ինչը թույլ է տվել առաջ թաղել IPO-ի ժամկետները։ Տեղաբաշխման շրջանակում ընկերությունը նպատակ ունի ներգրավել 75-ից 80 միլիարդ դոլարի ներդրումներ, իսկ SpaceX-ի ընդհանուր կապիտալիզացիան կարող է գնահատվել աստղաբաշխական 1,75 տրիլիոն դոլար։
Առաջնային հրապարակային տեղաբաշխման նախապատրաստությունը բացահայտել է ընկերության մինչ այժմ գաղտնի պահվող ֆինանսական ցուցանիշները, որոնք ցույց են տալիս Մասկի կայսրության իրական մասշտաբներն ու ռիսկերը.
- 2025 թվականին ընկերության հասույթը կազմել է 18,7 միլիարդ դոլար, սակայն հսկայական ծախսերի պատճառով ամբողջ տարվա զուտ վնասը կազմել է 4,9 միլիարդ դոլար։ 2026 թվականի միայն առաջին երեք ամիսներին (Q1) ընկերությունը կրել է ևս 4,3 միլիարդ դոլարի վնաս։
- Ընկերությունը բաժանված է երեք հիմնական հենասյուների։ Ամենաեկամտաբերը կապի ոլորտն է՝ Starlink-ը, որը 2025-ին բերել է 11,4 միլիարդ դոլար և հանդիսանում է ընկերության միակ շահութաբեր սեգմենտը։ Տիեզերական թռիչքների (Space) բաժինը գեներացրել է 4,1 միլիարդ դոլար, իսկ նորաստեղծ ԱԲ սեգմենտը՝ 3,2 միլիարդ դոլար։
- Ծախսերի նման աճը պայմանավորված է նրանով, որ SpaceX-ը միլիարդներ է տեղավորում արհեստական բանականության մեջ, հատկապես փետրվարին Մասկի xAI ընկերության կլանումից հետո։ 2025 թվականին ընկերության կապիտալ ծախսերը իրականում գերազանցել են 20 միլիարդ դոլարը, որից 12,7 միլիարդն ուղղվել է xAI-ին՝ հզոր տվյալների կենտրոնների (ինչպիսին է Colossus-ը) կառուցման և Grok չաթբոտի մոդելների պատրաստման համար։
Այս պատմական դեբյուտը վճռորոշ է անձամբ Իլոն Մասկի համար։ Forbes-ի տվյալներով՝ նրա կարողությունն այս պահին գնահատվում է շուրջ 807 միլիարդ դոլար, և հաջող IPO-ն նրան կդարձնի մոլորակի պատմության առաջին պաշտոնական տրիլիոնատերը։ Ընդ որում, տեղեկագրից պարզ է դառնում, որ Մասկը հատուկ B դասի բաժնետոմսերի շնորհիվ պահպանելու է ընկերության քվեարկող ձայների 85%-ը, ինչը նրան կտա բացարձակ վերահսկողություն։
Չնայած տիեզերական տվյալների կենտրոնների հավակնոտ պլաններին և Մարսի գաղութացման երազանքներին, տեղեկագիրն ինքը նախազգուշացնում է ներդրողներին՝ SpaceX-ը երկար ժամանակ կարող է մնալ վնասաբեր, իսկ նորարարական արտադրանքները՝ չարդարացնել սպասելիքները։ Այդուհանդերձ, հունիսի 12-ի SPCX-ի մուտքը բորսա խոստանում է վերափոխել համաշխարհային ֆինանսական շուկայի պատմությունը։
Դիտվել է
1176անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
05 / Ապրիլ / 2020
Փրկություն տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը
Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։
Եթե ծրագիրը իմ մոտից միացած...
06 / Ապրիլ / 2020
Hi tech-ի տիրակալները . ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարները
Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ներդրումային ոլորտից հետո ամենաշատ ներկայացուցիչներն ունի տեխնոլոգիական ոլորտը։ Ցուցակի...


