16 / Հուլիս / 2026 : 17-25
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
«Անտարես» հրատարակչատան կողմից լույս է տեսել գրող, պատմավիպասան Սասուն Վարդանյանի «Աստծուն եմ հագել ներսից և դրսից. Գրիգոր Նարեկացի» գիրքը: Հայէկոնոմբանկի աջակցությամբ տպագրված աշխատությունը ժամանակակից ընթերցողի համար բացահայտում է այն աղբյուրները, որոնց ազդեցությամբ ձևավորվել են Գրիգոր Նարեկացու գեղագիտական հայացքներն ու ըմբռնումները:
Սասուն Վարդանյանը մեկ տասնյակից ավելի գրքերի՝ պատմվածքների, հեքիաթների, վիպակների, վեպերի հեղինակ է: «Նարեկացին, որպես մարդկային հոգու ամենամեծ արտահայտություն՝ արժանի է յուրահատուկ վերաբերմունքի, և պետք է նարեկագիտությունը, որ սկսվել է տարերայնորեն, իր վերելքն ապրի գիտակցաբար», - գրքում նշում է հեղինակը:
«Սասուն Վարդանյանը, դիմելով մեր հանճարեղ Գրիգոր Նարեկացուն, ուզեց լինել ուսուցող: Հեղինակը հերքում է այն բոլոր կարծիքները, որ Նարեկացին ստեղծագործել է արաբական, պարսկական կամ հունական մշակույթների ազդեցությամբ: Ծանոթ լինելով, որ Հայէկոնոմբանկի ղեկավարությունը կրում է ազգային արժեքներ՝ համոզված էի, որ նրանք կգնահատեն և կաջակցեն գրքի հրատարակչական աշխատանքներին: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում գրքի հրատարակությունն իրականություն դարձնելու համար», - նշում է Սասուն Վարդանյանի կինը՝ գրող, հրապարակախոս Սիլվա Սուքիասյանը, ով ամուսնու մահից հետո հետամուտ է եղել գրքի հրատարակմանը:
«Հայէկոնոմբանկի համար նման նախագծերը ներդրում են մեր մշակութային ժառանգության պահպանման գործում։ Նարեկացին հայ ինքնության առանցքային խորհրդանիշներից է, իսկ Սասուն Վարդանյանի այս աշխատությունը հնարավորություն է նորովի ճանաչելու Նարեկացուն: Ուրախ եմ, որ Հայէկոնոմբանկը մասնակցել է նման արժեքավոր գրքի լույսընծայմանը», - նշում է Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը:
Գիրքը վաճառքի ենթակա չէ: Այն տրամադրվելու է Վենետիկի Մխիթարյան միաբանության, Վաշինգթոնի Կոնգրեսի, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի, Մատենադարանի և Հայաստանի ազգային գրադարաններին, ինչպես նաև համալսարանական գրադարաններին, Գյումրիի, Գորիսի և Վանաձորի քաղաքային գրադարաններին:
Դիտվել է
437անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...


