BMW-ն գաղտնազերծել է նոր 5 Series սեդանը
Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը գաղտնազերծել է նոր 5 Series սեդանը, որը ենթարկվել է դիզյայներական և տեխնիկական փոփոխությունների:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, նորույթն արտաքինից ունի ավելի սլացիկ տեսք, մինչդեռ սրահում 10,5 դյույմանոց ինֆոժամանցային էկրանը փոխարինվել է 12,3 դյույմանոց տարբերակով:
Մեքենան համալրված է iDrive 7 կոնտրոլ համակարգով, որը ներառում է BMW-ի նավիգացիոն ծրագրակազմը, ինչպես նաև Apple CarPlay և Android Auto ծրագրերը:
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա 2021 BMW 5 Series-ը թողարկվել է շարժիչային չորս տարբեր կոնֆիգուրացիանաերով: Շարք սկսվում է 530i մոդելով, որը համալրված է 248 ձիաուժ հզորությամբ, 2 լ աշխատանքային ծավալով տուրբոշարժիչով:
530e-ն համալրված է 181 ձիաուժ հզորությամբ, 2 լ աշխատանքային ծավալով քառագլան շարժիչով, որը զուգակցվում է 107 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչի հետ:
540i մոդելը հիբրիդային է. դրա շարժիչն ունի 335 ձիաուժ հզորություն:
M550i xDrive-ն ունի 523 ձիաուժ հզորությամբ երկտուրբո V8 շարժիչ:
Մեքենանաների գները սկսվում են 54 200 դոլարից: