Արաքսյա Վարդերեսյանը Հայաստանից հեռու ապրելու, արտագաղթի պատճառի, անգլերենի և հին հուշերի մասին
Ելակետ լրատվականի /Yelaket.am/ բլից հարցման զրուցակիցը երգչուհի Արաքսյա Վարդերեսյանն է, որը կիսեց մեզ հետ իր խոհերը Հայաստանից հեռու ապրելու, արտագաղթի պատճառի, անգլերենի և հին հուշերի մասին:
-Ի՞նչ է Ձեզ սովորեցրել Հայաստանից հեռու ապրելը:
-Հայի համար չստացված մի կյանք՝ արտագաղթ...
-Ըստ Ձեզ՝ ի՞նչն է արտագաղթի պատճառը:
-Գլոբալիզացիան...
-Անգլերենն իրականում բա՞րդ լեզու է:
-Եթե խորապես տիրապետում ես մայրենի լեզվիդ և ոչ միայն, այո, դյուրին է:
-Երբ տաղանդն ու շնորհը չեն հղկվում, ինչի՞ են վերածվում:
-Ողբերգության:
-Ի՞նչն է ամենաշատը Ձեզ պակասում:
-Չեմ մտածել այդ մասին:
-Կարծում եք՝ հին հուշերն ավելի վառ են թվում:
-Պետք է ապրել ամեն բացվող օրվա լույսին՝ Աստծուն շնորհակալ լինելով:
-Ասում են՝ ամենասիրելի մարդկանց դեմքերը ժամանակի ընթացքում աղոտանում են, ձայները ՝ մոռացվում, իսկ ի՞նչն է մնում:
-Հարազատների կորստյան ցավը:
-Ի՞նչն է Ձեզ անասելի հաճույք պատճառում:
-Մասնագիտությունս:
-Կյանքում չկա ավելի հզոր բան, քան...
-Աստծո սերը...
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը: