Կլարնետահար Անուշ Պողոսյանն արժանացել է ԱՄՆ նախագահի հեղինակավոր մրցանակին

Ամերիկաբնակ կլարնետահար Անուշ Պողոսյանն արժանացել է ԱՄՆ նախագահական կրթաթոշակի «U.S. Presidential Scholars» արվեստի բնագավառում:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ «U.S. Presidential Scholars in the Arts» կրթաթոշակը 17-ամյա Անուշին տրվել է՝ հաշվի առնելով նրա ակադեմիական գիտելիքները, առաջադիմությոնը, արտիստիզմը, նվագելու հմտությունները և բազմաթիվ այլ որակներ:
«U.S. Presidential Scholars»-ը շնորհվում է ավագ դպրոցի այն աշակերտներին, որոնք գերազանց առաջադիմություն ունեն:
1964 թվականից սկսած կրթաթոշակին արժանանում են տարբեր ոլորտներում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդներին: Սկզբում այն տրվել է միայն գիտական բնագավառի ներկայացուցիչներին, իսկ 1979 թվականից ընդլայնվել է ու հանձվում է արվեստի ոլորտում ձեռքբերումներ ունեցած շնորհալի երիտասադներին:
Պատահական չէ, որ Անուշ Պողոսյանը տաղանդավոր երաժիշտ է: Նրա ծնողները, քույրն ու եղբայրը նույնպես երաժիշտներ են: Նրանց հետ Անուշը հանդես է եկել տարբեր բեմերում: Անուշը նախ ջութակ է նվագել, բայց հետո ընտրել է կլարնետը:
