31 / Մայիս / 2020 : 18-38

Իլոն Մասկը համարում է, թե մարդիկ կարող են հպարտանալ Crew Dragon տիեզերանավով

Մարդկությունը կարող է հպարտանալ ամերիկյան տիեզերական նոր Crew Dragon նավով: Այս մասին շաբաթ հայտնել է SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը՝ Միջազգային տիեզերակայանում արձակման մեկնարկից հետո տրված ճեպազրույցի ընթացքում: 

 
Նշելով, որ հուզված է, Մասկն ընդգծել է, որ «այդ նավը կառուցված է մարդկանց կողմից, և մարդկությունը կարող է հպարտանալ այդ ձեռքբերումով»:

«Անխոս, այս արձակումը արձագանք կգտնի բոլոր նրանց մոտ, որոնք հոգով հետազոտող են»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել ՆԱՍԱ-ի երկու տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան տեղափոխող Crew Dragon տիեզերանավի արձակումը Falcon 9 հրթիռակրի միջոցով:

Նախապես արձակումը ծրագրված էր օրեր առաջ, սակայն հետաձգվել էր վատ եղանակային պայմանների պատճառով:

Crew Dragon-ով Միջազգային տիեզերակայան են ուղևորվել Բոբ Բենքենը և Դագ Հերլին: Տիեզերանավի միակցումը տիեզերակայանի հետ պետք է տեղի ունենա կիրակի:

Դիտվել է 10766անգամ
Վերջին լուրեր