31 / Մայիս / 2020 : 18-43

Թրամփը ներկա կլինի SpaceX-ի Dragon տիեզերանավի պատմական արձակմանը

Սպիտակ տունը հաստատել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է շաբաթ օրը մասնակցել SpaceX ընկերությանը Dragon տիեզերանավի արձակման միջոցառմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփի տիեզերանավի արձակումից  հետո ելույթով հանդես կգա, որից հետո կրկին կվերադառնա Վաշինգտոն։  

Հիշեցնենք, որ Dragon տիեզերանավի՝ մայիսի 27-ին նախատեսված պատմական արձակումը հետաձգվել էր անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Եթե արձակումը կրկին չստացվի, ապա նախատեսցվում է այն իրականացնել մայիսի 31-ին։ Պահուստային օրեր են սահմանվել նաև հունիսի 2-ը և 3-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, այս աձակումը պատմական է համարվում, քանի որ դա պետք է լինի առաջին դեպքը, երբ ամերիկացի տիեզերագնացները դեպի Միջազգային տիեզերակայան են թռչելու ԱՄՆ տարածքից:

Նշվում է, որ ՆԱՍԱ-ն այս նախաձեռնության համար 6,8 միլիարդ դոլար է ներդրել։ Հայտնի է, որ եթե այս անգամ փորձը հաջողությամբ պսակվի, ապա հետագայում մասնավոր ընկերությունները կսկսեն զբոսաշրջիկներին բաց տիեզերք տեղափոխել։

Դիտվել է 2828անգամ
Վերջին լուրեր