Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հունվար / 2020 : 12-21

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից  

Իջևանի գինու, կոնյակի գործարանը Հայաստանի առաջին գինեգործարաններից է: Այն հիմնադրվել է 1951 թ.` Արարատ տրեստին և Երևանի շամպայն գինիների գործարանին կոնյակի և շամպայնի գինենյութ մատակարարելու նպատակով: 2005 թ. շրջադարձային էր գործարանի համար, այդ տարեթվին այն ձեռք բերվեց գործարար Է. Լ. Եղիազարյանի կողմից և բեկումնային փոփոխությունների ենթարկվեց:

Մասշտաբային ներդրումներ կատարվեցին գործարանի վերանորոգման, արտադրության ընդլայնման, նորագույն տեխնոլոգիաների և սարքավորումների ներդրման, խաղողի սեփական այգիների հիմնման, գիտական աստիճան ունեցող և արտասահմանում կրթություն ստացած մասնագետներով համալրման ուղղությամբ` թույլ տալով գործարանին քայլել ժամանակին և գիտությանը համընթաց:

Այսօր Իջևանի գինու-կոնյակի գործարանը արտադրում է բարձրորակ կոնյակներ, խաղողի և պտղահատապտղային գինիներ, մրգային օղիներ, պահածոների և չրերի մեծ տեսականի:

ՈՐԱԿ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

Իջևանի գինու, կոնյակի գործարան ՓԲԸ –ը արժանացել է ISO 22000:2005 համապատասխանության վկայականի, Օգօստոս 19,2013 և Hazard Analysis and Critical Control Point, HACCP, Օգօստոս 19, 2013. “Top Ten Awards”, 2013-2014, Իջևանի գինու, կոնյակի գործարան ՓԲԸ –ը պարգևատրվել է ոսկե գավաթով տարածաշրջանի ոգելից խմիչքների արտադրության բնագավառում: «Համազգային Վստահություն Խորհուրդ 2015» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Իջևանի գինու, կոնյակի գործարան ՓԲԸ –ը արժանացել է «Որակ Գնից Բարձր» անվանակոչմանը, և 2016-ին նույն մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Համազգային Վստահություն 2016» գավաթը:

«Արմպրոդէքսպո 2015», «Արմպրոդէքսպո 2016» և «Արմպրոդէքսպո 2017» ցուցահանդեսներում Իջևանի գինու, կոնյակի գործարան ՓԲԸ –ը արժանացել է ոսկե մեդալների բարձր որակի արտադրության համար: Իջևանի գինու, կոնյակի գործարանն «Սարգոն» գինին արժանացել է ոսկե մեդալի « Անտիցեյա-2016» միջազգային համտես-մրցույթում:

Իջևանի գինու, կոնյակի գործարանի «Նեմրութ» կոնյակը» և «Սարգոն» գինին արժանացել են «Տարվա կոնյակ» և «Տարվա գինի» անվանակոչումներին «Համազգային Վստահություն Խորհուրդ 2017» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում 

Author's cover photo
Ամսաթիվ 23 / Հունվար / 2020 : 12-21
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 51341անգամ
Վերջին լուրեր