06 / Հունիս / 2020 : 19-06

Գյումրեցի երիտասարդը պատրաստում է երեխայի տրամաբանությունը զարգացնող փայտյա խաղալիքներ

Երեխաների մանկությունն առանց խաղերի պատկերացնել հնարավոր չէ: Իսկ ինչ խաղերով ու խաղալիքներով են հետաքրքրված երեխաները 21-րդ դարում, որքանով են փոխվել նրանց հետաքրքրություններն ու նախասիրությունները, երբ համակարգչային ժամանակակից խաղերը գրավել են բակային սիրված խաղերի տեղը:

Հետաքրքրությունները պակասել են շատ խաղերի հանդեպ, նորերը ստեղծելու գաղափարներ շատ կան, բայց դրանք դժվար են մտնում իրականություն։ Գյումրեցի 24-ամյա Գևորգ Հովսեփյանը ստեղծում է երեխաների տրամաբանությունը զարգացնող փայտյա խաղալիքներ, որոնք նախատեսված են տարբեր տարիքի երեխաների համար: Գևորգի փոքրիկ արհեստանոցը տան սենյակներից մեկն է:

Հետաքրքրությունները պակասել են շատ խաղերի հանդեպ, նորերը ստեղծելու գաղափարներ շատ կան, բայց դրանք դժվար են մտնում իրականություն։ Գյումրեցի 24-ամյա Գևորգ Հովսեփյանը ստեղծում է երեխաների տրամաբանությունը զարգացնող փայտյա խաղալիքներ, որոնք նախատեսված են տարբեր տարիքի երեխաների համար: Գևորգի փոքրիկ արհեստանոցը տան սենյակներից մեկն է:

«Փոքր տարիքից մտածել եմ փայտի արտադրամաս ստեղծելու մասին, իսկ խաղալիքներ արտադրելու այս գաղափարը առաջ է եկել երեխաների հետ երկարատև շփման արդյունքում, հատկապես քույրիկիս երեխաների հետ շփման ժամանակ»,- ասում է Տիգրանը:

Փայտե ուղղաթիռ, թռչուններ ու կենդանիներ պատրաստելիս նախ հաշվի է առնում տարիքային առանձնահատկությունները՝ տարիքային որ խմբի երեխաների համար են։ Տարբեր բարդության ու կտորների փազլ խաղալիքները տրամաբանությունը զարգացնելու նպատակ ունեն:

 

«Մեղու խաղալիքը բաղկացած է 30 մասերից, լինում են տարբերակներ, որ մինչև 200 մասից են կազմված լինում: Դրանք ազդում են պատրաստման ժամանակի վրա, ինչպես նաև նախատեսված են որոշակի տարիքի երեխաների համար: Օրինակ՝ փոքր տարիքի երեխաների համար ավելի հարմար է, որ մասերը քիչ լինեն, որ ավելի հեշտությամբ հավաքեն փազլ խաղալիքները»,- նշում է գյումրեցի խաղալիքագործը:
 

Փայտից խաղալիքների կարևոր հատկությունները ամրությունն ու առողջության համար անվտանգ լինելն են: Խաղալիքաստեղծ Գևորգի էկոլոգիապես մաքուր խաղալիքների առաջին փորձարկողները զարմիկներն են:

Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բաժինն ավարտելուց հետո Գևորգը Արմաթ լաբորատորիայում է աշխատանքի անցել, իր ստեղծարար գաղափարները փոխանցում է դպրոցականներին։ Խաղալիքների մոդելների նախագծմանը մասնակցում են նաև իր աշակերտները։

 

Ժամանակակից լազերային տպիչ սարքից բացի, արհեստանոցում կան նաև ինժեներ հոր նախագծերով ինքնուրույն պատրաստված մի քանի հաստոցներ, որոնք ավելի հղկված ու ներկայանալի տեսքով փայտյա խաղալիքներ ստեղծելու համար են նախատեսված: Ինքնագործ հաստոցներով է ստեղծել աշխարհագրական քարտեզները, որոնք կարող են դառնալ դիդակտիկ պարագաներ, օրինակ, Աշխարհագրություն ու Պատմություն առարկաների դասավանդման համար։

Էկո, փայտե խաղալիքների պահանջարկն ավելանում է։ Ավելի շատ ծնողները հետաքրքրված են փազլ խաղալիքներով։ Գևորգը նպատակ ունի  ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ու սիրողական զբաղմունքից վերածել «Պատրաստված է Գյումրիում» ապրանքանիշի ։

Խաղալիքներն իրենց հետ ունեն QR կոդով հավաքման ուղեցույցներ: Գևորգի նպատակն է Գյումրիում պատրաստված խաղալիքները միջազգային հարթակներում ցուցադրել, իսկ առաջիկայում նախատեսում է շարժվող փայտյա խաղալիքներ, որոնց մոդելավորման աշխատանքներն արդեն սկսել է: 

Դիտվել է 34653անգամ
Վերջին լուրեր