08 / Հունիս / 2020 : 18-19

2,6 մլն դոլար. 2003 Enzo Ferrari-ն դարձել է երբևէ առցանց աճուրդով վաճառված ամենաթանկ մեքենան

Կորոնավիրուսային համավարակի հետևանքով աշխարհի խոշորագույն աճուրդի տները, այդ թվում՝ Sotheby’s-ը, Christie’s-ը և Phillips-ը, հետաձգել են դեմառդեմ աճուրդներն ու դրանք վիրտուալ տիրույթ տեղափոխել:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, RM Sotheby’s-ին այս ընթացքում հաջողվել է երբևէ առցանց աճուրդով մեքենայի ամենաթանկ վաճառքի ռեկորդ գրանցել:

Աճուրդի տունը 2 640 000 դոլարով վաճառել է 2003 Ferrari Enzo մոդելը:

Հայտնի է, որ այս սուպերքարն արտադրվել է 400 օրինակով: Ինչ վերաբերում է մեքենայի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 651 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով, որը  0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3,3 վայրկյանում:

Հատկանշական է, որ նույն աճուրդի ընթացքում իտալական արտադրության մեկ այլ մեքենա՝ 1985 Ferrari 288 GTO-ն, վաճառվել է 2.3 մլն-ով:

Դիտվել է 16237անգամ
Վերջին լուրեր