10 / Հունիս / 2020 : 23-04

Սինգապուրում սկսվել են կորոնավիրուսի դեմ նոր TY027 դեղամիջոցի կլինիկական փորձարկումները

Սինգապուրում գիտնականները սկսել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում նոր իմունային դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Tychan ընկերության հայտարարությանը։

«6 շաբաթ տևող հետազոտությունների առաջին փուլին 23 առողջ մարդ կմասնակցի։ Եթե այս փուլը հաջող անցնի, ապա մեր հաջորդ քայլը փորձարկման աշխատանքներին ավելի մեծ թվով կամավորների, այդ թվում նաև՝ կորոնավիրուսի վարակակիրների ընդգրկումը կլինի»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Նոր TY027 դեղամիջոցի հիմքում լաբորատոր պայմաններում ստեղծված մոնոկլոնալ հակամարիններն են, որոնք կարող են ազդեցություն ունենալ SARS-CoV-2 հարուցիչի վրա։ Սինգապուրի ազգային համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Օյ Ն Ինի խոսքով՝ դեղամիջոցը կարող են օգտագործել նաև ինֆեկցիոն հիվանդությունների լայն շրջանակի դեմ պայքարում, ինչպես նաև այն որպես կանխարգելիչ միջոց կարող է կիրառվել։

 
«Եթե փորձարկումները հաջող ավարտ ունենան, ապա TY027-ը կարող են օգտագործել մարդիկ, որոնք աշխաանքի բերումով լայն սոցիալական շփումներ են ունենում, ինչպես նաև ճանապարհորդում են»,- հավելել է պրոֆեսորը։

Հայտնի է, որ դեղամիջոցի ստեղծման աշխատանքներին մասնակցում են նաև երկրի առողջապահության և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև Տնտեսական զարգացման խորհրդի փորձագետները։

Նախորդ շաբաթ տեղացի բժիշկները հայտարարել էին, որ վերջնականապես հրաժարվում են որպես կորոնավիրուսի բուժման եղանակ հիդրօքսիքլորոքինի (hydroxychloroquine) օգտագործումից՝ չնայած այս դեղամիջոցը փորձարկելու ԱՀԿ ծրագրերին։

Դիտվել է 11861անգամ
Վերջին լուրեր