Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հունիս / 2020 : 18-25

Շվեյցարիայում բժշկական թափանցիկ դիմակներ են ստեղծել

Շվեյցարական նյութաբանության և տեխնոլոգիայի դաշնային լաբորատորիայի գիտնականները թափանցիկ բժշկական դիմակներ են ստեղծել, որոնք մարդու դեմքը չեն ծածկում և դրանցով հեշտ է շնչել, հայտնում է Gizmodo-ն։

Նոր նյութի տեխնոլոգիայի վրա հետազոտողները երկու տարի են աշխատել, արդյունքում նրանց հաջողվել է հազարավոր ուլտրաբարակ պոլիմերային մանրաթելերից հատուկ օրգանիկ բիոզանգված ստանալ, որը սովորական բժշկական դիմակների պես ֆիլտրում է օդը։

Նորույթը HelloMasks անունն ունի։

Փորձագետների համաձայն՝ նոր դիմակն այն կրողներին չի «դիմազրկի», միևնույն ժամանակ այն շատ հարմար կլինի լսողական խնդիրներ ունեցողների համար, որոնք կարող են հեշտությամբ բժիշկների միմիկան տարբերել։

Հայտնի է, որ թափանցիկ այս դիմակները հիվանդանոցներում հասանելի կլինեն 2021 թվականին։

Դիտվել է 22554անգամ
Վերջին լուրեր