13 / Հունիս / 2020 : 16-19

Ավելի քան 240 000 դոլար. ներկայացվել է Mercedes-Maybach S650 Night Edition հատուկ մոդելը 

Ներկայիս սերնդի Mercedes-Maybach S-Class-ը շուտով կփոխարինվի հաջորդ սերնդի մոդելով, որն այժմ վերջնական փորձարկումների փուլում է, գրում է Luxury Launches-ը:

Սակայն նախքան ընթացիկ մոդելն արտադրությունից հանելն ու դրան հրաժեշտ տալը, գերմանական ավտոբրենդը որոշել է դրա հատուկ տարբերակը ներկայացնել:

Խոսքը Mercedes-Maybach S650 Night Edition-ի մասին է: Դրա ստեղծման համար օգտագործվել է ածխածնային մանրաթել: Մեքենան արտադրվել է ընդամենը 15 օրինակով: Դրա գինը սկսվում է 243 945 դոլարից՝ առաքման ծախսերը ներառյալ:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա Mercedes-Maybach S650 Night Edition-ը համալրված է 6 լ աշխատանքային ծավալով, 621  ձիաուժ հզորությամբ, AMG երկտուրբո V12 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 4.6 վայրկյանում: Մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը 249 կմ/ժ է:

Դիտվել է 22862անգամ
Վերջին լուրեր