14 / Հունիս / 2020 : 20-56

Եսայան եղբայրները գնում են «Բիլայնը»

«Յուքոմ» ընկերության փոքր բաժնետեր Եսայան եղբայրները մտադիր են գնել «Բիլայն» ապրանքանիշի ներկայացուցիչ «Վեոն Արմենիա» ընկերությունը։ «Վեոն Արմենիան» այսօր՝ հունիսի 8-ին, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով այս հարցով։ Տեղեկությունը Civilnet-ի հետ զրույցում հաստատել է Հայկ և Ալեքսանդր Եսայաններին պատկանող «Թիմ»-ի բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը։

«Իրականություն է դա, ըստ ընթացակարգի վաճառող կազմակերպությունը դիմում է ՏՄՊՊՀ (Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով) և ՀԾԿՀ (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով), «Թիմ» ՍՊԸ-ն իր կողմից է դիմել է ՏՄՊՊՀ՝ գնման թույլտվության համար»,- հայտնել է նա։

Սիվիլնեթի տեղեկություններով՝ գործարքի նախաստորագրումն արդեն կատարվել է։ Եսայանները «Բիլայնը» ձեռք բերելու համար ամբողջությամբ վարկային միջոցներ են ներգրավել։

Դիտվել է 47677անգամ
Վերջին լուրեր