17 / Հունիս / 2020 : 21-41

Նոր Citroen C4-ը վերածվել է քրոսովերի և դարձել էլեկտրամեքենա 

Ֆրանսիական Citroen ավտոարտադրող ընկերությունը հրապարակել է նոր սերնդի C4 մոդելի առաջին լուսանկարները. այն կներկայացվի երկու տարբերակով` ավանդական բենզինային և դիզելային շարժիչով, ինչպես նաև էլեկտրական շարժիչով: Այս մասին տեղեկացնում է motor.ru կայքը:

Նոր մեքենայի մասին տեղեկությունները դեռևս քիչ են. մոդելը պատրաստված է CMP մոդուլային պլատֆորմի վրա, որի վրա կառուցված են նաև Opel Corsa, Peugeot 208, Peugeot 2008 և Opel Mokka մեքենաները:

Նորույթի գովազդային արշավը տեղի է ունենում #ElectricForAll հեշթեգով, որը տվյալ դեպքում կարելի է թարգմանել որպես էլեկտրամեքենա բոլորի համար: Հավանաբար, ընկերությունն այսկերպ ցանկանում է ընդգծել մեքենայի ցածր գինը, այն ծրագրվում է հասանելի դարձնել բոլորի համար:

Մեքենայի պաշտոնական պրեմիերան տեղի կունենա հունիսի 30-ին, երբ ընկերությունը մանրամասն տեղեկություն կտա մոդելի մասին: Մեքենայի էլեկտրական տարբերակը վաճառվելու է միայն Եվրամիության տարածքում:

 

Դիտվել է 9349անգամ
Վերջին լուրեր