Twitter-ում ձայնային հաղորդագրության գործառույթ է հայտնվել
Twitter սոցցանցի օգտատերերն այսուհետ կկարողանան հաղորդագրություններ ձայնագրել:
«Այսուհետ կարող եք «Թվիթերում» ձեր ձայնը տեղադրել: Այսօրվանից սկսած՝ iOS օպերացիոն համակարգով աշխատող գաջեթներով կարող եք ձայնագրել և աուդիոթվիթներ հրապարակել»,- gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ձայնային հաղորդագրության տևողությունը սահմանափակվում է 140 վայրկյանով: Նշվում է, որ այս գործառույթը շուտով հասանելի կլինի նաև այլ օպերացիոն համակարգերի համար:
Twitter-ում ամեն օր շուրջ 500 մլն «թվիթ» է հրապարակվում: