18 / Հունիս / 2020 : 09-43

Twitter-ում ձայնային հաղորդագրության գործառույթ է հայտնվել

Twitter սոցցանցի օգտատերերն այսուհետ կկարողանան հաղորդագրություններ ձայնագրել:

«Այսուհետ կարող եք «Թվիթերում» ձեր ձայնը տեղադրել: Այսօրվանից սկսած՝ iOS օպերացիոն համակարգով աշխատող գաջեթներով կարող եք ձայնագրել և աուդիոթվիթներ հրապարակել»,- gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ձայնային հաղորդագրության տևողությունը սահմանափակվում է 140 վայրկյանով: Նշվում է, որ այս գործառույթը շուտով հասանելի կլինի նաև այլ օպերացիոն համակարգերի համար:

Twitter-ում ամեն օր շուրջ 500 մլն «թվիթ» է հրապարակվում:
 

 

 

Դիտվել է 6962անգամ
Վերջին լուրեր