18 / Հունիս / 2020 : 19-24

iPhone 11, iPhone 11 Pro Max, iPhone 11 Pro․ հայտնի են աշխարհում ամենավաճառված սմարթֆոնները

Այս տարվա առաջին եռամսյակի տվյալների համաձայն՝ աշխարհում ամենավաճառված սմարթֆոն է ճանաչվել iPhone 11-ը (այդ թվում և պրեմիում սարքերի սեգմենտում), հայտնի է դառնում CounterPoint-ի հետազոտությունից։

Նշվում է, որ այս մոդելին բաժին է հասել հեռախոսների ընդհանուր վաճառքի 30 տոկոսը։ Երկրորդ տեղում է հայտնվել iPhone 11 Pro Max-ը (9 տոկոս), իսկ երրորդ հորիզոնականում՝ iPhone 11 Pro-ն (7 տոկոս)։

Ամենաշատ վաճառված հեռախոսների հնգյակում են ներառվել նաև iPhone XR և Huawei Mate 30 Pro 5G սմարթֆոնները։

Պրեմիում սարքերի սեգմենտում Apple բրենդի սմարթֆոնների վաճառքի ցուցանիշը կազմում է 57 տոկոս։ Հրատարակությունն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Apple և Samsung բրենդները բոլոր տարածաշրջաններում առաջատար են, բացի Չինաստանից, որտեղ առավել հայտնի են Huawei բրենդի սարքավորումները։

 

Դիտվել է 7965անգամ
Վերջին լուրեր