19 / Հունիս / 2020 : 16-32

Ferrari-ներից մինչև Rolls Royce. հայտնի բլոգերը ցույց է տվել Դուբայի շքեղ մեքենաների «գերեզմանոցը»

Դուբայը հայտնի է աշխարհի ամենաթանկարժեք և հազվագյուտ մեքենաների առատությամբ. անգամ տեղի ոստիկանությունը ծառայողական մեքենաների պարկը թարմացրել է էկզոտիկ մոդելներով:

Հատկանշական է, որ Դուբայի մեքենաների ամենախոշոր «գերեզմանոցը» ևս լի է լյուքս դասի փոխադրամիջոցներով, որոնք ժանգոտում և փչանում են կիզիչ արևի տակ:

Ինչպես նշում է Luxury Luanches կայքը, հայտնի բլոգեր Supercar Blondie-ն վերջերս այցելել է «գերեզմանոց» ու ուշագրավ տեսանյութ արել դրա վերաբերյալ:

Տեսանյութում կարելի է տեսնել վթարված և անսարք Ferrari, Lamborghini, AMG, Rolls-Royce, Bentley և այլ շքեղ մեքենաներ, որոնք անպիտան են դարձել վթարների հետևանքով: Սակայն մեքենաների մի մասն էլ «գերեզմանոցում» է հայտնվել ոչ թե անսարքության, այլ այն պատճառով, որ տերերը չեն կարողացել անհրաժեշտ վճարումներն անել:

Նշվում է, որ այստեղի մեքենաների զգալի մասն առցանց աճուրդի է հանվում ու վաճառվում:

Դիտվել է 70220անգամ
Վերջին լուրեր