Գերմանացի թյուներները մտադիր են Audi RS Q8 վերածել Lamborghini Urus-ի «մահացու» մրցակցի
Գերմանական Lumma Design թյունինգային ընկերությունը պատրաստվում է Audi RS Q8 մոդելը վերածել Lamborghini Urus-ի «մահացու» մրցակցի:
Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, ընկերությոնը պատրաստել է փոփոխությունների փաթեթն ու սահմանել կատարելագործումների գինը, ինչպես նաև սկսել է պատվերների ընդունումը: Նախատեսվում է աշնան վերջին ներկայացնել պատրաստի նմուշները:
Ընկերության նախագծած Audi RS Q8 մոդելի «այցեքարտը» ածխածնային թափքի գերագրեսիվ դիմամասն է: Մասնագետները նախատեսում են մի շարք արտաքին փոփոխությունների ենթարկել գերմանական մոդելը, այդ թվում՝ հրաժարվելով արտաքինի շքեղ դեկորատիվ տարրերից:
Որպեսզի Audi քրոսովերը հզորությամբ չզիջի իտալական Lamborghini-ին, մասնագետներն այնպիսի ծրագիր են մշակել, որը թույլ կտա շարժիչի հզորությունը 600 ձիաուժից հասցնել 704-ի: