BMW-ի նոր մոդելները կհամալրվեն երկար կոր էկրաններով
Ապագայում BMW ընկերության բոլոր մոդելները սրահում անսովոր երկար և կոր էկրան կունենան: Առաջինն այն կստանա հաջորդ սերնդի 2 Series Active Tourer-ը: Պապարացիներին հաջողվել է մի քանի լուսանկար անել մեքենայի նորացված ինտերիերից, դրանք հրապարակել է carscoops.com կայքը:
Երկար էկրանը բաժանված է երկու մասի, որոնցից մեկը սարքերի վիրտուալ պանել է, մյուսն էլ պատասխանատու է մուլտիմեդիա համակարգի կառավարման համար:
Երկու մասի բաժանված նման էկրան կարելի է հանդիպել Mercedes-Benz-ի ժամանակակից մոդելներում: