25 / Հունիս / 2020 : 14-32

BMW-ի նոր մոդելները կհամալրվեն երկար կոր էկրաններով 

Ապագայում BMW ընկերության բոլոր մոդելները սրահում անսովոր երկար և կոր էկրան կունենան: Առաջինն այն կստանա հաջորդ սերնդի 2 Series Active Tourer-ը: Պապարացիներին հաջողվել է մի քանի լուսանկար անել մեքենայի նորացված ինտերիերից, դրանք հրապարակել է carscoops.com կայքը:

Երկար էկրանը բաժանված է երկու մասի, որոնցից մեկը սարքերի վիրտուալ պանել է, մյուսն էլ պատասխանատու է մուլտիմեդիա համակարգի կառավարման համար:

Երկու մասի բաժանված նման էկրան կարելի է հանդիպել Mercedes-Benz-ի ժամանակակից մոդելներում:

 

Դիտվել է 17058անգամ
Վերջին լուրեր