Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հունիս / 2020 : 18-57

Mercedes-Benz-ը և Nvidia-ն ցանկանում են ստեղծել աշխարհի ամենաառաջադեմ ինքնավար մեքենաները

Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունն ու ամերիկյան NVIDIA տեխնոլոգիական բրենդը, որը զբաղվում է գրաֆիկական քարտերի և պրոցեսորների արտադրությամբ, ցանկանում են  ստեղծել աշխարհում ամենաառաջադեմ ինքնակառավարվող մեքենաները:

Ինչպես նշում է Forbes-ը, ընկերությունները մտադիր են 2024թ. սկսած նոր սերնդի Mercedes-Benz մեքենաներում ներդնել արհեստական բանականության համակարգչային ենթակառուցվածք:

Mercedes-Benz AG-ի և NVIDIA-ի գլխավոր գործադիր տնօրեններն այս մասին հայտարարել են  թվային մեդիա միջոցառման ժամանակ:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր ենթակառուցվածքը մշտապես թարմացվող և կատարելագործվող ավտոմատացված գործառույթների կիրառման, ինչպես նաև մի հասցեից դեպի մյուսը կանոնավոր ուղևորությունների ընթացքն ավտոմատացնելու հնարավորություն կտա:

Mercedes-Benz-ի յուրաքանչյուր հաջորդ մոդել ավտոմատացված գործառույթների ավելի լայն հնարավորություն կունենա:

Նշվում է, որ սա բեկումնային պահ է մեքենաշինական ոլորտի համար, քանի որ նոր ենթակառուցվածքի ներդրումը հնարավորություն կտա սմարթֆոնի, պլանշետի կամ նոութբուքի պես ծրագրային թարմացումների շնորհիվ մեքենան անհամեմատ ավելի երկար օգտագործել՝ այն դարձնելով առավել անվտանգ ու վարման համար հաճելի:

Դիտվել է 23284անգամ
Վերջին լուրեր