02 / Հուլիս / 2020 : 19-21

Toyota-ն կրկին ճանաչվել է աշխարհում ամենաթանկարժեք ավտոարտադրողը

Ճապոնական Toyota ընկերությունը դարձել է ամենաթանկարժեք ավտոարտադրողն աշխարհում և զբաղեցրել Millward Brown վերլուծական գործակալության BrandZ Top 100 վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը:

Ինչպես փոխանցում է Motor.tu-ն, ճապոնական ապրանքանիշը գնահատվել է 28 388 մլրդ դոլար, մինչդեռ ամերիկյան Tesla-ն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ շրջանցելով Ford, Honda և Audi ապրանքանիշերին:

BrandZ Top 100 –ի առաջատար «Տոյոտա»-ն դառնում է 8-րդ անգամ անընդմեջ: 2012-ին ընկերությունն առաջնությունը զիջել է BMW-ին, իսկ 2013-ին հաջողացրել է առաջ անցնել գերմանական մեքենաշինական հսկայից: Այս տարի ճապոնացիները կրկին շրջանցել են ոչ միայն BMW-ին (20,517 մլրդ դոլար, -12%), այլև Mercedes-Benz (21,349 մլրդ դոլար, -9%):

Չորրորդ տեղում հայտնված «Տեսլա»-ն +22 %-ի առաջընթաց է գրանցել: Այն ցանկում առաջին անգամ հայտնվել էր 4 տարի առաջ՝ 11 350 մլրդ դոլարով: Առաջատար տասնյակում ընդգրկվել են նաև Nissan-ը, Volkswagen-ը, Porsche-ն:
 

Դիտվել է 12947անգամ
Վերջին լուրեր