Կոբե Բրայանտի 13-ամյա դուստրը զոհվել է հոր հետ

Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբե Բրայանտի 13-ամյա դուստր Ջինա Բրայանտը զոհվել է հոր հետ ուղղաթիռի կործանման հետեւանքով, հաղորդում է TMZ-ն։ Հայր եւ դուստր ուղեւորվելիս են եղել բասկետբոլային մարզման Բրայանտի հիմնած բասկետբոլային ակադեմիա, որը գտնվում է Մամբայում։ Ջինան Բրայանտի չորս դուստրերից ավագն է։

Կալիֆորնիա նահանգի Կալաբասաս քաղաքի իշխանությունները հաստատել էին լեգենդար Կոբե Բրայանտի մահը ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Հաղորդագրությունը հրապարակվել է քաղաքի պաշտոնական թվիթերյան էջում։

Նշվում է, որ 41-ամյա Բրայանտին պատկանած ուղղաթիռում օդաչուից բացի եղել է չորս ուղեւոր։
Բրայանտը մշտապես օգտվել է ուղղաթիռից դեռ «Լոս Անջելես Լեյքերսում» հանդես գալու տարիներից։

Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հնգակի չեմպիոն է։ Կարիերայի ամբողջ ընթացքում՝ 1996-ից հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերսում»։
ԱՄՆ-ի հավաքականում կազմում դարձել է 2008թ․ Պեկինի եւ 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։