20 / Հուլիս / 2020 : 20-44

Աթենք. բողոքի ցույց Ադրբեջանի բռնության դեմ

Միասին կհաղթե՛նք...

ՄԻԱՍԻՆ ԿՀԱՂԹԵ՛ՆՔ...

ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ։

 

Երկուշաբթի, 20 հուլիս. այս պահին Աթենքում տեղի է ունենում բողոքի ցույց Ադրբեջանի դեսպանատան առջեւ։ 

Կազմակերպությամբ՝ Հ.Յ.Դ. Հունաստանի Երիտասարդական Միության։

Ներկա են մեծ թվով երիտասարդներ, հայրենակիցներ, համայնքի ներկայացուցիչներ, որոնք եռագույնը ծածանելով վանկարկում են. «Միություն, պայքար, հաղթանակ», «Ղարաբաղը մերն է», «Ձեռքերը ցած Հայաստանից», «թուրքեր, ազերիներ՝ ցեղասպաններ», «Ո՛չ, ազերիների բռնությանը», ապա միաձայն երգեցին Հայաստանի եւ Հունաստանի ոգերգները։ 

Բողոքի խաղաղ ցույցը քաջալերանքի արտահայտում է հայոց բանակի սահմանապահ զինվորներին եւ դատապարտում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի բռնության, սադրանքների, անարդարության եւ ոճիրի դեմ։ 

 

#ArmeniaStrong #TavushStrong #WithOurSoldiers #ՄերՀայրենիք
#StopAzerbaijan #StopTurkey #ayf #ayfgreece

 

Author's cover photo
Ամսաթիվ 20 / Հուլիս / 2020 : 20-44
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 27170անգամ
Վերջին լուրեր