Կես միլիոն դոլար. Lamborghini-ն ներկայացրել է Aventador SVJ Roadster Xago Edition նորույթը

Իտալական հեղինակավոր Lamborghini մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է սահմանափակ քանակությամբ արտադրվելիք Aventador SVJ Roadster Xago Edition մոդելը:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, մեքենան կստեղծվի ընդամենը 10 օրինակով՝ ապագա գնորդներին հնարավորություն տալով առցանց ռեժիմով ընտրել մեքենայի հարդարումը՝ առաջնորդվելով անձնական նախասիրություններով:
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 6,5 լ աշխատանքային ծավալով, 759 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 2,6 վայրկյանում: Դրա զարգացրած առավելագույն արագությունը 350 կմ/ժ է:
Մեքենան արժե 500 000 դոլար:





