22 / Հուլիս / 2020 : 16-31

Կես միլիոն դոլար. Lamborghini-ն ներկայացրել է Aventador SVJ Roadster Xago Edition նորույթը 

Իտալական հեղինակավոր Lamborghini մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է սահմանափակ քանակությամբ արտադրվելիք Aventador SVJ Roadster Xago Edition մոդելը:

Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, մեքենան կստեղծվի ընդամենը 10 օրինակով՝ ապագա գնորդներին հնարավորություն տալով առցանց ռեժիմով ընտրել մեքենայի հարդարումը՝ առաջնորդվելով անձնական նախասիրություններով:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 6,5 լ աշխատանքային ծավալով, 759 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 2,6 վայրկյանում: Դրա զարգացրած առավելագույն արագությունը 350 կմ/ժ է:

Մեքենան արժե 500 000 դոլար:

Դիտվել է 9199անգամ
Վերջին լուրեր