22 / Հուլիս / 2020 : 17-04

Ռուբեն Սաքապետոյանի հիշատակին. Լեւոն Տեր-Պետրոսյան

Խոր կսկիծով տեղեկացա, որ վախճանվել է ուսանողական շրջանի մտերիմ և գաղափարակից ընկերներիցս մեկը՝ Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, արևմտահայերենի հմուտ գիտակ, բազմաթիվ հրապարակված մենագրությունների և գրքերի հեղինակ Ռուբեն Սաքապետոյանը, որի հետ 1966 թվականին ինձ «բախտ» է վիճակվել նաև կիսելու բանտախուցը։

 

Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ռուբենի հարազատներին, բարեկամներին, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի Հայոց լեզվի ամբիոնի աշխատակիցներին և նրան ճանաչած համալսարանականների ողջ փաղանգին։ Սաքապետոյանի գիտա-մանկավարժական գործունեության հիշողությունները և հախուռն, բայց հմայիչ կերպարը անմար կմնան նրա ընկերակցությունը վայելած բոլոր մարդկանց սրտերում։

Լևոն Տեր-Պետրոսյան

 

Կարդացեք նաև

Մահացել է Ռուբեն Սաքապետոյանը 

Դիտվել է 14969անգամ
Վերջին լուրեր