OnePlus-ը ներկայացրել է իր նոր սմարթֆոնը՝ վեց տեսախցիկներով

OnePlus ընկերությունը ներկայացրել է իր նոր OnePlus Nord սմարթֆոնը: Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Նշվում է, որ OnePlus Nord-ն ստացել է 5G ցանցի և Snapdragon 765G պրոցեսորի աջակցություն:
Գաջեթն ունի 6,4-դյույմանոց էկրան՝ օրգանական LED ակտիվ մատրիցով։ Նորույթի գլխավոր առանձնահատկությունը միանգամից վեց տեսախցիկների առկայությունն է, որոնցից երկուսը տեղակայված են առջևում, իսկ մյուս չորսը՝ հետևում։
Սմարթֆոնն ունի արագ լիցքավորման գործառույթ, որը թույլ է տալիս կես ժամում 70 տոկոսով լիցքավորել մարտկոցը։
Այն կներկայացվի կապույտ և մոխրագույն երանգներով։ OnePlus Nord-ի ամենապարզ տարբերակը կարժենա 461 դոլար։

