23 / Հուլիս / 2020 : 19-34

OnePlus-ը ներկայացրել է իր նոր սմարթֆոնը՝ վեց տեսախցիկներով 

OnePlus ընկերությունը ներկայացրել է իր նոր OnePlus Nord սմարթֆոնը: Այս մասին հայտնում է Business Insider-ը։

Նշվում է, որ OnePlus Nord-ն ստացել է 5G ցանցի և Snapdragon 765G պրոցեսորի աջակցություն:

Գաջեթն ունի 6,4-դյույմանոց էկրան՝ օրգանական LED ակտիվ մատրիցով։ Նորույթի գլխավոր առանձնահատկությունը միանգամից վեց տեսախցիկների առկայությունն է, որոնցից երկուսը տեղակայված են առջևում, իսկ մյուս չորսը՝ հետևում։

Սմարթֆոնն ունի արագ լիցքավորման գործառույթ, որը թույլ է տալիս կես ժամում 70 տոկոսով լիցքավորել մարտկոցը։

Այն կներկայացվի կապույտ և մոխրագույն երանգներով։ OnePlus Nord-ի ամենապարզ տարբերակը կարժենա 461 դոլար։

Դիտվել է 4316անգամ
Վերջին լուրեր