Mercedes-AMG-ն ներկայացրել է ամենահզոր Black Series մոդելը

Mercedes-AMG-ն ներկայացրել է Black Series շարքի երկար սպասված նոր մոդիֆիկացիան՝ 2021 Mercedes-AMG GT Black Series Badge-ը, որը համալրված է AMG-ի շարքում ամենահզոր շարժիչով:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, տպավորիչ նորույթն ուշագրավ է ոչ միայն տեխնիկական հնարավորությունների, այլև ագրեսիվ դիզայնի առումով:
Մեքենան համալրված է 4 լ աշխատանքային ծավալով, 720 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3,1 վայրկյանում, մինչդեռ մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը 325 կմ/ժ է:
Ինչ վերաբերում է նստատեղերին, ապա դրանք կաշվեպատ են և փափուկ:
Մոդելի գնի վերաբերյալ տեղեկություն առայժմ չկա:





