23 / Հուլիս / 2020 : 19-46

Mercedes-AMG-ն ներկայացրել է ամենահզոր Black Series մոդելը 

Mercedes-AMG-ն ներկայացրել է Black Series շարքի երկար սպասված նոր մոդիֆիկացիան՝ 2021 Mercedes-AMG GT Black Series Badge-ը, որը համալրված է AMG-ի շարքում ամենահզոր շարժիչով:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, տպավորիչ նորույթն ուշագրավ է ոչ միայն տեխնիկական հնարավորությունների, այլև ագրեսիվ դիզայնի առումով:

Մեքենան համալրված է 4 լ աշխատանքային ծավալով, 720 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3,1 վայրկյանում, մինչդեռ մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը 325 կմ/ժ է:

Ինչ վերաբերում է նստատեղերին, ապա դրանք կաշվեպատ են և փափուկ:

Մոդելի գնի վերաբերյալ տեղեկություն առայժմ չկա:

Դիտվել է 9433անգամ
Վերջին լուրեր