Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հուլիս / 2020 : 13-14

«Մեր տեխնոլոգիական ոլորտը պետք է զարգանա «Արմաթի» վրա. դա հիմքն է»․ Արտուր Խոջաբաղյան

Yelaket․am-ի «Ազգային գույներ» հաղորդաշարի հյուրն է Գորիսի զարգացման ակումբի նախաձեռնող խմբի անադամ, Եռաչափ տպիչներ արտադրող AugmentAr ընկերության հիմնադիր Արտուր Խոջաբաղյանը: Արտուրը ներկայացնում է, որ Գորիսը վերջին տարիներին շարունակ զարգանում է մի քանի ուղղություններով, դրանցից նա առանձնահատուկ նշում է տեխնոլոգիական զարգացումն ու զբոսաշրջությունը: Ըստ նրա` Գորիսի զարգացումը մեծ թափ է հավաքել տեղի երիտասարդության շնորհիվ.

«Հնարավոր բոլոր ուժերը համախմբվել են և լծվել աշխատանքի»-ընդգծում է Արտուրը: Քաղաքի զարգացման գործում նա չի մոռանում նաև համայնքի ղեկավարի դերը, որն իր համառության և մեծ ջանքերի շնորհիվ` կարողացել է բազմաթիվ արգելքներ հաղթահարել և օգնել իրենց: «Վերջին երկու տարվա ընթացքում գորիսում մասնավոր սեկտորի կողմից ավելի քան չորս միլիարդ դրամի չափով ներդրում է կատարվել»-հպարտությամբ նշում է Արտուրը` հավելելով, որ այժմ իրենք՚ համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում, վերականգնում են նաև քաղաքի հին կենտրոնը:

Հայաստանին պատուհասած բնապահպանական աղետներից մեկն էլ գետերի և ջրատարների աղտոտումն է, որից ժամանակին անմասն չի մնացել նաև տեղի գետը: Արթուրի փոխանցմամբ`այն արդեն մասնակիորեն, որոշ հատվածներ, մաքրված է, որը խթանում է նաև քաղաքի զբոսաշրջությանը: Վերջին տարիներին Գորիսում լուրջ փոփոխություններ է բերել նաև Իրական դպրոցի գոյությունը, որը երիտասարդությանը հնարավորություն է տալիս ազատ մտածելու:

Լինելով հայտնի «AugmentAr» ընկերության հիմնադիր-ղեկավարը, Արթուրը գտնում է, որ մեր օրերում անհնար է խոսել զարգացման մասին, առանց ինովացիոն տեխնոլոգիաների: Նա գտնում է, որ ինովացիոն տեխնոլոգիաներն ապագայում դառնալու են Հայաստանի զարգացման կարևորագույն կռվաններից մեկը: Այդ առումով նա շատ է կարևորում Արմաթ ինժեներական լաբորատորիաները` կարևորելով երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի կատարած տիտանական աշխատանքը` միաժամանակ ցավ հայտնելով, որ նման ճշմարտությունները պետական կառույցներում շատ դվար է լինում անցկացնել. «Մեր տեխնոլոգիական ոլորտը պետք է զարագնա Արմաթի վրա, դա հիմքն է»: Արտուրն իր հաջողության գրավականներից մեկն էլ համարում է հայրենի բնօրրանում ապրելը: Եվ բոլորին խորհուրդ է տալիս հարազատ միջավայրը լքելուց առաջ`լավ մտածել:

Մեր զրուցակիցը գտնում է, որ շրջաններում ապրելն ավելի արդյունավետ է: Աշխատանքից տուն ճանապարհը 5 րոպե է տևում, իսկ Երևանում մի կետից մեկ այլ կետ տեղափոխվելը գոնե կես ժամ պահանջում է, որը զգալի շատ այսօր, երբ ժամանակը ուղղակի չի բավականացնում մարդուն. «Մարդը կարիերայի համար է ուզում գնալ ավելի մեծ քաղաքներ: Բայց ի՞նչ է կարիերան, կարող ես քսան տարում հասնել, ստեղծել քո կարիերան և հասկանալ, որ այն, ինչի համար պայքարում էիր , արդեն կորցրել ես` կյանքը, ընկերներին, հարազատներին, մտերիմներին և այլն: Անհասկանալի է` մարդն ինչի՞ է անպայման ձգուտմ մեծ քաղաքների, քո ծննդավայրը քեզ թույլ է տալիս ստեղծել կարիրեա, պարզապես պետք է ձևը իմանաս»:

Արտուրը ներկայացնում է նաև Գորիսի զարգացման մի շարք արդեն իրականություն դարձած և սպասվելիք ծրագրեր:

Մանրամասները` ստորև:

Author's cover photo
Ամսաթիվ 26 / Հուլիս / 2020 : 13-14
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 37946անգամ
Վերջին լուրեր