27 / Օգոստոս / 2020 : 13-00

Կառավարությունը որոշում ընդունեց, ինչը թույլ կտա սեպտեմբերի 15-ին արտակարգ դրությունը չերկարաձգել

Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարության հետ մշակած նախագծերի փաթեթ, որում առաջարկվում է չերկարաձգել արտակարգ դրությունը:

«Ինչպես բազմիցս քննարկել ենք, հնարավոր է իրավիճակ, երբ վարակի աճի տեմպերի նվազեցումը հնարավորություն տա իրավաչափ նպատակին, այն է՝ համաճարակի դեմ պայքարելուն և քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելուն հասնել առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի: Հենց այս նկատառումներով էլ մշակել ենք այս նախագծերի փաթեթը:

Օրենքների փաթեթը համապատասխան ժամկետում ընդունվելու դեպքում հնարավոր կլինի ՀՀ-ում մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունն այլևս չերկարաձգել, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերում առաջարկվող միջոցառումներն ու սահմանափակումները»,- նշեց նախարարը:

Կառավարության կողմից միաձայն ընդունվեց որոշման նախագիծը:

 

Կարդացեք նաև

Արտակարգ դրությունը կարող է չերկարաձգվել սեպտեմբերի 11-ից հետո․ հնարավոր է հայտարարվեն կարանտիններ 

Դիտվել է 33717անգամ
Վերջին լուրեր