07 / Սեպտեմբեր / 2020 : 19-36

Ռուսաստանում «տիեզերական» հեռուստաալիք կգործի

«Ռոսկոսմոս» պետական կորպորացիան մոտ ամիսներին ՌԴ առաջատար արբանյակային հեռարձակողներից մեկի հետ կգործարկի «Առաջին տիեզերական» հեռուստալիքը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ քաջատեղյակ աղբյուրին հղումով:

Վերջինս մանրամասնել է, որ նոր հեռուստաալիքի հաղորդումների թեմատիկան, ընդհանուր առմամբ, նվիրված է լինելու տիեզերքին, այդ թվում՝ «Ռոսկոսմոս»-ի գործունեությանը:

Հեռուստալիքի եթերում կցուցադրվեն տիեզերքի, գիտափորձերի մասին բացառիկ նյութեր, հատուկ ռեպորտաժներ և վավերագրական ֆիլմեր:

Դիտվել է 7358անգամ
Վերջին լուրեր