Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Սեպտեմբեր / 2020 : 17-09

Գիտնականները բիրմայական «ժպտացող» կրիաներին փրկել են ոչնչացումից 

Մյանմայում գիտնականները ոչնչացումից փրկել են հազվադեպ հանդիպող բիրմայական կրիաներին, գրում է Daily Mail պարբերականը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ կենդանիների իրավունքների պաշտպանները վերականգնել են հազվադեպ հանդիպող «ժպտացող» կրիաների պոպուլյացիան։ Հայտնի է, որ բրիմայական կրիաները միայն Հարավարևելյան Ասիայում գտնվող Մյանմայի գետերում են ապրում։ 2000 թվականին այս կենդանատեսակը գրեթե ամբողջովին վերացման վտանգի տակ էր հայտնվել, անգամ որոշ կազմակերպություններ ցանկացել են դրանց վերացած կենդանիների շարքում դասակարգել։ 

Սակայն 20 տարվա ընթացքում ակտիվիստները կարողացել են փրկել այս կենդանիների ցեղատեսակը՝ դրանց թիվը հասցնելով մինչև 1000-ի։ 

նշվում է, որ կենդանիների իրավունքների պաշտպանները պատահմամբ են երկու կրիա են գտել, որոնց միջոցով էլ բազմացրել են այս կենդանատեսակը:

Հայտնի է, որ կենդանիներին դրանց պոպուլյացիայի վերականգնման համար 5 տարի հատուկ գոտում են պահում, իսկ հետ վայրի բնութան գիրկ բաց թողնում։ 

Դիտվել է 11040անգամ
Վերջին լուրեր