Ավելի քան 3000 դոլար. Samsung-ը կներկայացնի Galaxy Z Fold 2 ծալվող սմարթֆոնի հատուկ տարբերակը

Samsung տեխնոլոգիական ընկերությունը կրկին հանդես կգա ամերիկացի մոդելավորող Թոմ Բրաունի հետ համագործակցությամբ, որի շրջանակում կներկայացնի Samsung Galaxy Z Fold 2 ծալվող սմարթֆոնի հատուկ տարբերակը, գրում է Luxury Launches-ը։
Հայտնի է, որ ընկերության և ամերիկացի դիզայների համագործակցությամբ այս տարվա հունվարին թողարկվել էր Thom Browne Galaxy Z Flip-ի հատուկ տարբերակը:
Նշվում է, որ Samsung Galaxy Z Fold 2-ը կարժենա 3299 դոլար՝ գրեթե 1300 դոլարով ավելի, քան սովորական մոդելը։ Գինը ներառում է ոչ միայն Թոմ Բրաունի կողմից արված եզակի դիզայնը, այլև Galaxy Buds Live ականջակալները։
Samsung Galaxy Z Fold 2-ի հատուկ տարբերակը մոխրագույն է։ Նշվում է, որ այն հասանելի կլինի 5000 օրինակով և վաճառքի կհանվի սեպտեմբերի 25-ին։




