2020թ. լավագույն տիեզերական լուսանկարները՝ The Guardian-ի ֆոտոշարքում

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հրապարակել է Insight Investment Astronomy Photographer of the Year ֆոտոմրցույթի հաղթող լուսանկարները, որոնք բացահայտում են տիեզերքի խորհրդավոր անկյուններն ու երևույթները:
Աղբյուրը նկատում է, որ կադրերից յուրաքանչյուրն առանձնանում է իր դիտարժանությամբ ու տիեզերքը ներկայացնում բոլորովին նոր լույսի ներքո:
Նշվում է, որ մեկը մյուսից տպավորիչ լուսանկարները հոկտեմբերի 23-ից ցուցադրվելու են լոնդոնյան թանգարաններից մեկում:





















