Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Սեպտեմբեր / 2020 : 18-11

Հանրապետության բոլոր բնակավայրերում առկա է 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթ

2019 թվականի ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրականացրած՝ 800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի տրամադրման մրցույթի հաղթող «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն՝ թույլտվությամբ սահմանված պարտավորությունների կատարման արդյունքում հանրային շարժական կապի 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթով է ապահովել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի 99.9%-ը (1002 բնակավայր), այդ թվում՝ նշված տեխնոլոգիայի ծածկույթով չապահովված 121 բնակավայրերը։ Այս մասին տեղեկացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Հաշվի առնելով նաև 88.2% (885 բնակավայր) բնակավայրերում «Յուքոմ» ՓԲԸ-ի հանրային շարժական կապի 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթի առկայությունը՝ ներկայումս Հայաստանի Հանրապետության 100% բնակավայրերն ապահովված են առնվազն մեկ օպերատորի հանրային շարժական կապի 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթով, իսկ 88.1% (884 բնակավայր) բնակավայրերում առկա է 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի հիման վրա 2 օպերատորի հանրային շարժական կապի ծածկույթի փոխադարձ ներթափանցելիություն։ Ընդ որում, ի հավելումն նշվածի, հանրապետության 36 բնակավայրերում (այդ թվում՝ 23 քաղաքներում) առկա է նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի շարժական կապի 4G+ տեխնոլոգիայի ծածկույթ, որը բնակչության ընդգրկվածության առումով կազմում է 55,5% (ավելի քան 1 640 000 մարդ)։

Դիտվել է 12746անգամ
Վերջին լուրեր