7800 դոլար. Goldstriker-ը ներկայացրել է Apple Watch-ի ոսկե շղթայով տարբերակը
Goldstriker ընկերությունը ներկայացրել է ամերիկյան Apple տեխնոլոգիական բրենդի Apple Watch խելացի ժամացույցի՝ ոսկե շղթայով տարբերակը, գրում է Luxury Launches-ը։
Apple Watch Series 6 Superior Edition-ը գնորդների համար հասանելի կլինի սեպտեմբերի 18-ից։
Դասական շղթայով ժամացույցը կներկայացվի մի քանի մետաղների տեսքով՝ ոսկի, ալյումին, չժանգոտվող պաղպատ և տիտան։
Նշվում է, որ ժամացույցի մարտկոցը անխափան կարող է աշխատել մինչև 18 ժամ։ Այն կվաճառվի մոտավորապես 7800 դոլարով։