16 / Սեպտեմբեր / 2020 : 19-05

Դրախտ «գեյմերների» համար. ամերիկյան ընկերությունը կարիճի տեսքով գերհարմարավետ բազկաթոռ է ներկայացրել 

Ամերիկյան Cluvens ընկերությունը վիրտուալ և համակարգչային խաղերի սիրահարների համար կարիճի տեսքով նորարարական «բազկաթոռ» է պատրաստել, որն առանձնանում է ինչպես իր արտաքին տեսքով, այնպես էլ գործառույթներով ու հարմարավետությամբ, գրում է luxurylaunches.com կայքը: 

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը The Cluvens IW-SK աթոռի մասին է, որը գեյմերին հնարավորություն է տալիս առանց հոգնելու երկար ժամանակ չկտրվել խաղից՝ միաժամանակ ձեռքի տակ ունենալով անհրաժեշտ հարմարություններ:

Այսպես՝ դեպի վեր բարձրացող «կարիճի» պոչն իր վրա է պահում համակարգչի էկրանները, և մի սեղմիչի օգնությամբ փոփոխում է ինչպես էկրանի, այնպես էլ նստատեղի դիրքը: 

Նշվում է, որ աթոռը տաքացման ու մերսման համար հատուկ սարքավորում ունի: Այն 170 աստիճանով ծալվում է, երկարությունը հասնում է 1.6 մետրի, լայնությունը՝ 2 մետրի: The cluvens IW-SK-ի շուկայական գինը կազմում է 3 300 դոլար: 

Դիտվել է 21786անգամ
Վերջին լուրեր